Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշագնաց է եղել Ուրազ-բայրամ մուսուլմանական տոնի պատվին աղոթքի ժամանակ, հայտնում է Life.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով:
Բժիշկները նախագահին օգնություն են ցուցաբերել, և շատ քիչ ժամանակ անց Էրդողանը ուշքի է եկել: Բժիշկների խոսքերով՝ պետության ղեկավարի մոտ արյան մեջ բարձրացել է շաքարը:
Էրդողանը դուրս է եկել մզկիթից և պատահածի մասին պատմել լրագրողներին՝ հավելելով, որ այժմ իրեն լավ է զգում: