Այսօր՝ հունիսի 25-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով Qahana.am-ին:
Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին:
Տոնի առթիվ եկեղեցին հաստատել է շաբաթական պահք՝ երկուշաբթիից մինչեւ շաբաթ: