Սահակաշվիլին 50 եվրո փոխհատուցում է պահանջում Պորոշենկոյից

13:07     25 հունիսի, 2017

 

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից 50 եվրո փոխհատուցում է պահանջել իր փչացված շապիկի համար. շրջաններից մեկում շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլու վրա «զելյոնկա» են լցրել:
 
««Զելյոնկայով» հերթական հարձակումը Լադիջինում: Հարձակվողը խոստովանել է, որ իրեն վարձել են 200 գրիվնայով «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» տեղական ղեկավարներին նման մարդիկ: Պյոտր Ալիքսեևիչ, Դուք կա՛մ վերջ եք դնում այս մանկապարտեզին, կա՛մ փոխհատուցում եք իմ lacoste շապիկի արժեքը, որը ես գնել եմ Ամստերդամի օդանավակայանում՝ Տանզանիայից վերադարձի ճանապարհին: Արժեքը 50 եվրո է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչը:


© armedia.am