Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանազատման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է Կարմիր ծովում երկու չբնակեցված Տիրան և Սանաֆիր կղզիների փոխանցում Էր-Ռիյադին, հայտնում է Интерфакс-ը: Ավելի վաղ եգիպտական կառավարությունից հայտնել էին, որ կղզիները Եգիպտոսի իշխանության տակ են անցել միայն 1950 թվականին, և որ դրանք Սաուդյան թագավորությանը փոխանցելով Եգիպտոսը տնտեսական շահույթ կունենա: Եգիպտոսում իշխանությունների այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել. որոշման ընդդիմախոսները նախագահին մեղադրում են եգիպտական հողերը վաճառելու մեջ: