Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։ Այս մասին հայտնում է Novosti-Armenia-ն:
Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, գլխավոր դերերում ԵՊԲՀ-ի Մուրացան համալիրում բուժվող մեր ուժեղ հերոսներն ու բժիշկներն են:
Տեսահոլովակում նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Արամ MP3–ը, Անահիտ Շահբազյանը, Քրիստինե Պեպելյանը, Իվետա Մուկուչյանը, Միհրան Ծառուկյանը և այլոք։