Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիա սպառազինումների մատակարարումների համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, մեկնաբանելով Ս-400 զենիթ հրթիռային համակարգերի գնումը, հայտնում է NEWS.am-ը:
«Իսկ ինչո՞ւ նրանք չեն կարող գնել։ Ուզո՞ւմ եք՝ գնե՛ք։ Միայն փողը վճարեք ու մենք կվաճառենք։ Նկատի ունեմ Թուրքիային»,- ասել է փոխարչապետը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։