Գերմանական իշխանությունները դեմ են հանդես եկել հուլիսի 7-8 Համբուրգում կայանալիք G20 գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների ժամանելուն, հայտնում է Welt-ը՝ հիշեցնելով, որ վերջիններս Վաշինգտոնում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա:
Ինչպես հայտնում է պարբերականը, կառավարության ներկայացուցիչները այդ մասին հայտնել են խորհրդարանականներին Բունդեսթագի փակ նիստի ժամանակ:
Գերմանիայի հատուկ ծառայությունները նույնպես մտավախություն ունեն, որ Էրդողանի ժամանումը կհանգեցնի վերջինիս կողմնակիցների և ընդդիմախոսների միջև բախման: