Դոհան մտադիր է Թեհրանի հետ զարգացնել հարաբերությունները, ինչպես նաև համագործակցել վերջինիս հետ իսլամական աշխարհի խնդիրները կարգավորելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաընկերությունը, հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Հուլիսի 23-ին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և այդ երկրի շրջափակումը վերացնելու համար Դոհային ներկայացրեցին իրենց պահանջների ցանկ, որը ներառում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում, Կատարում թուրքական ռազմաբազայի փակում, Al-Jazeera արբայնակային հեռուստաալիքի փակում: Այս պահանջների կատարման համար Դոհային տրվել էր 2 օր ժամանակ: Նշենք, որ Կատարի էմիրի խոսքերը Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին հնչեցին Դոհայից արաբական մի շարք երկրների կողմից Իրանի հետ հարաբերությունները խզելու պահանջից երկու օր անց: