Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին պատմել է, որ ժամանակին այնքան է հիասթափված եղել թագավորական ընտանիքից, որ ցանկացել է հրաժարվել իր տիտղոսներից և ապրել սովորական կյանքով: Այս մասին արքայազնը պատմել է Daily Mail-ին տված հարցազրույցում:
Բրիտանական թագի 5-րդ թագաժառանգը արդյունքում որոշել է թագավորական ընտանիքի անդամ մնալ և «գտնել իր սեփական դերն» այնտեղ: Հարիի խոսքերով՝ իր այդ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել իր նվիրվածությունը տատիկին՝ Եղիզաբեթ II թագուհուն:
Ավելի վաղ արքայազն Հարին հայտարարել էր, որ թագավորական ընտանիքի անդամներից և ոչ մեկը չի ցանկանում ստանձնել միապետի պարտականությունները: