Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի վարչակազմը ծրագրել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանությունը։ Այս մասին գրում է ճապոնական Asahi թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ 2015 թվականի վերջին Պակ Կին Հեն ստորագրել էր փաստաթուղթ, որում այդ թվում նաև հիշատակվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարության փոփոխման մասին։ Ընդունված պլանի վրա աշխատանքը հանձնարարվել էր հարավկորեական հետախուզությանը։
Ենթադրվում էր, որ Կիմ Չեն Ինի մահը պետք է ունենար դժբախտ պատահարի տեսք։ Տարբերակների թվում դիտարկվել է ՃՏՊ-ն, երկաթուղային վթարը կամ պատահարը ջրում։ Ամեն դեպքում, պլանը չի հաջողվել կյանքի կոչել:
Թերթի տեղեկություններով՝ Հարավային Կորեայի ներկայիս վարչակազմը հրաժարվել է հյուսիսկորեացի առաջնորդի ոչնչացման մտադրություններից։