ԱՄԷ-ի նախագահ, Աբու Դաբի էմիրության կառավարիչ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նախայանը 2014-ին տարած կաթվածից հետո հունիսի 25-ին առաջին անգամ ներկայացել է հանրությանը, հայտնում է gazeta.ru-ը։
Խալիֆա բեն Զաիդ Ալ Նախայանը Իդ ալ Ֆիթր մուսուլմանական տոնի կապակցությամբ ողջունել է Գերագույն խորհրդի անդամներին ու էմիրությունների կառավարիչներին։
Շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նախայանը ԱՄԷ նախագահի պաշտոնը ստանձնել է 2004 թվականին հոր՝ Զաիդ իբն Սուլթան Ալ Նախայանի մահից հետո՝ դառնալով ԱՄԷ երկրորդ նախագահը։