Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ընկերության անցած ճանապարհը հարուստ է ձեռքբերումներով և ունի հպարտանալու հիմքեր:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության ողջ անձնակազմին քրտնաջան աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք նույն եռանդով կշարունակեք ձեր գործը, մանավանդ որ ոլորտում կան լուրջ անելիքներ և երկարաժամկետ ծրագրեր» , - իր ելույթում ասել է Բակո Սահակյանը:
Նախագահը հավելել է, որ պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից, և «Բեյզ Մեթըլս» ընկերությունը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես մեր տնտեսության առաջատար ուժերից մեկը: