Թրամփը հրաժարվել է մասնակցել Ռամադանին նվիրված ավանդական ընթրիքին

12:30     26 հունիսի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթը հրաժարվել է մասնակցել մուսուլմանական Աիդ ալ-Ֆիտր տոնի առթիվ տրվող ընթրիքին, որը խորհրդանշում է Ռամադան ամսվա ավարտը, հայտնում է The Independent-ը:

Այսպիսով, պետության ղեկավարը խախտել է Բիլ Քլինթոնի սկիզբ դրած ավանդույթին, որին հետևել են Ջորջ Բուշը և Բարաք Օբաման: Ջորջ Բուշը մասնակցել է ընթրիքին նույնիսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո՝ հայտարարելով, որ իրենք պայքարում են ոչ թե մուսուլմանների, այլ ահաբեկչության դեմ: Իսկ ԱՄՆ գործող նախագահը սահմանափակվել է իր և ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի անունից շնորհավորական ուղերձներով:

Այդ տոնի առթիվ ընթրիք մատուցելու ավանդույթը սկիզբ է առել 1996 թվականին: Միջոցառմանն ավանդաբար մասնակցել են մուսուլմանական համայնքի հայտնի անդամներ:

Նշենք, որ Դոնալդ Թրամփին հաճախ են մեղադրում մուսումնանների նկատմամբ վատ վեաբերմունքի մեջ: 


© armedia.am