Վթարից տուժած 8 զինծառայողների վիճակն էլ բավարար է, բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ժամը 08:31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող։