ԵՄ դեսպան. Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական կազմակերպությունների ակտիվությամբ

16:54     26 հունիսի, 2017

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտնել է, որ Եվրամիությունը BRIDGE for CSOs («Կամուրջ ՀԿ-ների համար») ծրագրով 2 մլն եվրո է հատկացրել Հայաստանում հասարակական կազմակերպությունների զարգացմանը, հայտնում է Pan Armenian-ը:

 «ՀՀ-ում ավելի քան 4000 հասարակական կազմակերպություն կա և մոտ 5000 հիմնադրամ: Դա շատ մեծ ներուժ է, Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական կազմակերպությունների ակտիվությամբ»,-ասել է նա ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակը:

Ըստ նրա, ծրագրի շնորհիվ ամուր կամուրջ կկառուցվի Հայաստանի և Սփյուռքի ՀԿ-ների միջև:

Դեսպանը նաև հավելել է, որ պատվիրակության համար մեծ պատիվ է աշխատել ՀԿ-ների և գործընկերների, մասնավորապես, նախագծի գլխավոր գործընկեր Հայ ընդհանուր բարեգործական միության հետ (The Armenian General Benevolent Union - AGBU):


© armedia.am