Կանզաս-Սիթի բնակիչ Ջոն Ռիպլը այնքան է հոգնել իր կնոջից, որ որոշել է բանկ կողոպտել, որպեսզի իրեն բանտ նստեցնեն: Սակայն դատավորները միանգամայն այլ որոշում են կայացրել, հայտնում է Life.ru-ն:
Կողոպուտի օրը Ջոնը մտել է բանկ և գանձապահին զգուշացնելով, որ իր մոտ զենք կա՝ պահանջել է, որ վերջինս գումար տա: Գանձապահից ստանալով 3 հազար դոլար՝ տղամարդը բանկի սպասասրահում սպասել է ոտիկանությանը, որպեսզի իրեն ձերբակալեն:
Ինչպես և ակնկալվում էր, դատարանը Ջոնին դատապարտել է 37 ամսվա ազատազրկման: Սակայն փաստաբանները շատ են պնդել պատժի մեղմացման համար, և դատարանը համաձայնել է վճիռը մեղմել՝ Ջոնին դատապարտելով 6 ամսվա տնային կալանքի: