ՆԱՏՕ-ն կդիմակայի ռազմական պոտենցիալը մեծացնելու Մոսկվայի ջանքերին գործնականում բոլոր մակարդակներում, սակայն միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ում վստահ չեն, որ Ռուսաստանը դաշինքի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ ունի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի ղեկավար գեներալ Պետր Պավելը, փոխանցում է Politico-ն:
«Մենք սպառնալիքը սահմանում ենք՝ հիմնվելով երկու գլխավոր բաղկացուցիչների վրա՝ հնարավորություն և մտադրություն», – նշել է գեներալը՝ ընդգծելով, որ կասկած չկա, որ Ռուսաստանը զարգացնում է իր հնարավորությունները և կարող է իր զորքերը արդյունավետ օգտագործել իր տարածքից դուրս:
«Ինչ վերաբերում է մտադրություններին, դրանք պարզ չեն, ուստի մենք չենք կարող հաստատ ասել, որ Ռուսաստանը ագրեսիվ մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի նկատմամբ», - հավելել է Պավելը: