ԱՄՆ-ի պետդեպարտամենտը կսկսի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի իրականացումը Գերագույն դատարանի որոշումից 72 ժամ անց: Այս մասին ասվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարությունում:
Նշվում է, որ Պետդեպը հրամանագրի իրականացման հետ կապված մանրամասներ կներկայացնի արդարադատության և ազգային անվտանգության նախարարությունների հետ խորհրդակցություններից հետո:
Հիշեցնենք, հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը մասնակիորեն չեղարկել է Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելափակումը: Այդ հրամանագրով արգելվում էր 6 հիմնականում մուսուլմանական բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: