Միջազգային հետազոտական «Social Progress Imperative» կազմակերպությունը հրապարակել է «Social Progress Index 2017» վարկանշային աղյուսակը, որը սահմանում է աշխարհի բոլոր երկրներում կյանքի մակարդակը:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Բելառուսից (65), Ռուսաստանից (67), Ադրբեջանից (76), Ղազախստանից (74) և հետխորհրդային այլ երկրներից:
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է Դանիան:
Social Progress Index-ը կազմելիս հաշվի են առնվում բժշկության, կրթության հասանելիությունը, կենսամակարդակը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը և խոսքի ազատությունը: