Մխիթարյանը հետխորհրդային տարածքի միակ ֆուտբոլիստն է, որն այդպիսի հաջողությունների է հասել։ Այս մասին հայտնել է հաղորդավարուհի և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրևան «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որ ֆուտբոլիստներին է համարում իրենց գործի վարպետ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:
«Սա գեղեցկության մրցույթ չի…Արտասահմանյան խաղացողներից Սերխիո Ռամոսն է և Լիոնել Մեսսին։ Իհարկե, հպարտություն է առաջացնում Հենրիխ Մխիթարյանը, որը հիմա «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղում»,– պատմել է Լոպիրևան։