Աշխարհի պետությունների կարծիքը Միացյալ Նահանգների վերաբերյալ փոխվել է դեպի վատն այն պահից, երբ երկրի նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը: Աշխարհի 37 երկրում անցկացրած հետազոտության արդյունքում նման եզրակացության են հանգել Pew Research Center հետազոտական կենտրոնի մասնագետները:
Նշվում է, որ Միացյալ Նահանգների վարկանիշը տուժել է Եվրոպայի, Ասիայի բոլոր երկրներում և աշխարհի մյուս ծայրերում՝ բացառությամբ միայն Ռուսաստանի ու Իսրայելի:
Հետազոտության տվյալներով՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարման վերջին տարիներին հարցման մասնակիցների միջինը 64 տոկոսը դրական կարծիք ուներ ԱՄՆ-ի մասին, մինչդեռ Թրամփի կառավարման 5 ամսվա ընթացքում այդ ցուցանիշը կրճատվել է՝ հասնելով 49 տոկոսի: