Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամների համար գնված քաղցրավենիքի չափաբաժինը կազմել է շուրջ 99.000 թուրքական լիրա՝ մոտ 30.000 ԱՄՆ դոլար։
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Բիրգյուն» պարբերականին Էրդողանի թիկնապահների համար օրեր առաջ Թուրքիայի հայտնի սրճարանների ցանցից մեկից պատվիրված քաղցրավենիքի հսկա չափաբաժնի մեջ եղել է մեծ քանակությամբ շոկոլադ, արևելյան ավանդական քադայիֆ, ընկույզով և Այնթապի կանաչ պիստակով փախլավաներ և բուրմաներ։
Ընդ որում՝ պատվիրված ամենաէժան քաղցրավենիքն արժեցել է 300 թուրքական լիրա, իսկ 35 տուփ շոկոլադի համար միայն վճարվել է 44.375 լիրա։