ԵԽԽՎ-ն ընդունեց Ալիևի «ընկեր» Ագրամունտի իմպիչմենտը նախապատրաստող բանաձև

14:16     27 հունիսի, 2017

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևը՝ 154 կողմ, 30 դեմ և 13 ձեռնպահ ձայների  հարաբերակցությամբ, հայտնում է panorama.am-ը:

Նշվում է, որ այս բանաձևի ընդունմամբ ԵԽԽՎ Կանոնակարգում կատարվում են փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ։

Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե  ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։


© armedia.am