Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։ Այս մասին, panarmenian.net-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Վ. Հարությունյանի խոսքերով, մաքսային կառույցները ներմուծվող ապրանքների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականացնում։ Նա հավելել է, որ արտադրանքն ուղարկվել է փորձաքննության, մեղավորները կպատժվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնաբերել էր ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան: