Թուրքական «ANFNews» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հետ սահմանին անվտանգության պատ կառուցելուց հետո նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին, փոխանցում է Ermenihaber-ը:
Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ:
Ըստ աղբյուրի՝ երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: