«Made in Armenia»- ն Եվրոպա կարտահանվի արտոնյալ պայմանով

18:56     27 հունիսի, 2017

2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ արտոնյալ հնարավորություն. Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Արդյունքում՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ», - գրել է վարչապետը:

 


© armedia.am