Հայկական «Վասպուրական» տեսակի գորգ կարելի է հանդիպել ոչ միայն ՀՀ նախագահի, այլև ՌԴ նախագահի նստավայրում: Նմանատիպ մի գորգ էլ պատվիրել են Վատիկանից:
«Վասպուրական» տեսակի գորգն աչքի է ընկնում նուրբ գույներով ու ծաղկային նախշերով:
«Լոռի» գորգն էլ նախընտրել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ջորջ և Ամալ Քլունիները: Այս գորգերը նրանց նվիրել է «Մեգերյան կարպետ» գորգագործական ընկերությունը:
Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան՝ այստեղ գործում են աշխարհի ամենահին գորգի՝ Պազիրիկի կրկնօրինակը:
Կայքի հաղորդմամբ՝ բոլոր վկայություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2500 տարվա պատմություն ունեցող աշխարհի ամենահին գորգը հայկական է: