Եվրասիական զարգացման բանկը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին երեք տարի ժամկետով 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վերականգնվող վարկային գիծ է տրամադրել:
Ինչպես հայտնել են «Արմեդիա» ՏՎԳ-ին ԵԶԲ-ից, համապատասխան պայմանագիրը հունիսի 28-ին ստորագրվել է ԵԶԲ ակտիվների և պասիվերի կառավարիչ տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևի և «Արդշինբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի միջև:
Միջոցները նախատեսված են ԵԶԲ երկրներում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորման համար: Ամբողջ տրամադրվող վարկն ուղղված է լինելու արտահատման-ներմուծման գործարքների ֆինանսավոմանը ԵԶԲ երկրների միջև:
Համաձայնագիրը կնպաստի ԵԶԲ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի խթանմանն ու այդ կերպ պայմաններ կստեղծի ինտեգրացիոն գործընթացների խորացման համար:
Նշենք, որ ԵԶԲ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: