Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ տեղի ունեցածն որակելով որպես ահաբեկչական հարձակում:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է ոստիկանությունից գողացված ուղղաթիռի միջոցով: Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ թռիչքի ժամանակ ուղղաթիռից կախված է եղել պլակատ «ազատություն 350» մակագրությամբ:
Վենեսուելայի ոստիկանության սպա Օսկար Պերեսը, ով երեքշաբթի հարձակում է կազմակերպել Վենեսուելայի Գերագույն դատարանի շենք վրա, պահանջել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում տեղադրված իր տեսաուղերձում։
VIDEO | Máxima tensión en Venezuela: el momento en el que un helicóptero ataca con granadas contra la Corte Suprema https://t.co/r5INrUxNQg pic.twitter.com/DeXP85b0pg
— TN - Todo Noticias (@todonoticias) 28 июня 2017 г.