Անկարայի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները պատահարի արդյունքում, նախնական տվյալներով, վիրավորվել է 5 մարդ: Հաղորդվում է, որ վիրավորները բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել հարձակումն իրականացրած անձանց ինքնությունը բացահայտելու և բերման ենթարկելու ուղղությամբ: