Brexit. Շոտլանդիան հետաձգել է անկախացման մասին երկրորդ հանրաքվեի անցկացումը

13:30     28 հունիսի, 2017

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը հայատարարել է, որ Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն հետաձգվում է մինչև 2018 թվականի աշուն, հայտնում է Интерфакс-ը:

Նրա խոսքերով, հանրաքվեն կանցկացվի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտից հետո:

Ընդ որում, այս փուլում Սթերջենը մտադիր է կենտրոնացնել շոտլանդական կառավարության ուշադրությունը Brexit-ի բանակացություններին և ԵՄ կազմից Մեծ Բրիատանիայի դուրս գալու համեմատաբար «փափուկ» գործընթացի ապահովմանը:

Նշենք, որ վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ Շոտլանդիայի բնակիչները չեն ցանկանում անկախության մասին հանրաքվեն անցկացնել նախքան ԵՄ կազմից մեծ Բրիտանիայի դուրս գալը: Բացի այդ, անկախության օգտին հանդես եկող շոտլանդացիների թիվը նվազել է՝ հասնելով 45%-ի: 


© armedia.am