«Վերջին 10 օրվա ընթացքում մեր կողմից հաստատված տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի հաստատված 8 զոհ, իսկ չհաստատված թիվը շատ ավելի մեծ է», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է panorama.am-ը:
«Չհաստատված ասելով նկատի ունենք այն, որ մենք գիտենք՝ պատժիչ գործողությունները կատարվել են արդյունավետ, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ»,- նշեց նախարարը:
Նա նաև ասաց, որ այդ ութ զոհից դեռևս ոչ մեկը հուղարկավորված չէ: Բացի այդ, ըստ Վիգեն Սարգսյանի, ադրբեջանական մամուլում որևէ լուր այդ ութ զոհի մասին մինչ օրս չկա:
«Այդ իրականությունը պետք է հաշվի առնել, երբ մտածում ենք մեր հակառակորդի մասին»,- ասաց նախարարը: