«Նարո ջան» երգը` քուրդ հայտնի արվեստագետի կատարմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14:23     28 հունիսի, 2017

Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչի կատարմամբ հայ ժողովրդական  «Նարո ջան» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` երգը տեղ է գտել Ֆերհաթ Թունչի «Քոբանի» կոչվող ալբոմում: Արվեստագետի YouTube-ի էջում հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի պատմական Ֆեներ թաղամասում:

«Ֆերհաթ Թունչը իր ձայնով, մեկնաբանությամբ, իր զգացմունքներով հնչեցնելով «Նարո ջան» երգը կարծես ասում  է «աշխարհն իմ տունն է»»,- ասվում է թուրքալեզու «alevinet.com» կայքում տեղ գտած հրապարակման մեջ:

 


© armedia.am