Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչի կատարմամբ հայ ժողովրդական «Նարո ջան» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` երգը տեղ է գտել Ֆերհաթ Թունչի «Քոբանի» կոչվող ալբոմում: Արվեստագետի YouTube-ի էջում հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի պատմական Ֆեներ թաղամասում:
«Ֆերհաթ Թունչը իր ձայնով, մեկնաբանությամբ, իր զգացմունքներով հնչեցնելով «Նարո ջան» երգը կարծես ասում է «աշխարհն իմ տունն է»»,- ասվում է թուրքալեզու «alevinet.com» կայքում տեղ գտած հրապարակման մեջ: