Հայաստանի առաջին խոշոր արևային կայանի կառուցման հայտեր են ներկայացրել ավելի քան 20 հավակնորդներ: Այս մասին հունիսի 28-ին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով` հավակնորդ ընկերությունների աշխարհագրությունը ամենաընդարձակն է` Հարավային Կորեա, Ճապոնիա, Իրան, Հարավային Աֆրիկա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլն:
«Մենք մասնակիցների միջին թիվ էինք ակնկալում` 6-8, սակայն այսպիսի հոսքը մեզ շատ ուրախացրեց»,- խոստովանեց Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ խիստ պահանջներ են ներկայացված` էներգետիկները պետք է առնվազն 100 ՄՎտ հզորությամբ արեւային կայանների կառուցման փորձ ունենան, այդ թվում` ոչ պակաս, քան 50 ՄՎտ հզորությամբ 1 կայան: