Հարավային Կորեան սկսում է «պահածոյացված օդի» վաճառքը՝ շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռյոնհափ» գործակալությանը։
Նշվում է, որ այս շաբաթ Ըյսին գյուղում 99 ք/մ տարածքով գործարան կբացվի, որտեղ կարտադրվեն բալոններ՝ կիպարիսի թարմ բույրով։ Օդը հավաքում են Չիրիսանի լեռներում՝ 700-800 մետր բարձրությամբ։
Նման «օդային պահածոները» Հարավային Կորեայում շուրջ 13 դոլար կարժենան։ Օրական գործարանը ծրագրում է արտադրել 1000-2000 տարա։ Եթե նախաձեռնությունը հաջող ընթացք ունենա, ապա օդը նախատեսվում է արտահանել Չինաստան, Հնդկաստան և Մերձավոր Արևելք։