Մոսկվայի բնակչուհի, սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` իր վարչական տուգանքների հետ կապված գործին վերջնական լուծում տալու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Մառայի փաստաբան Դավիթ Կեմուլարիի հայտարարությանը:
«Մենք բողոք ենք ներկայացրել դատարանի և պատկան մարմինների գործողությունների դեմ: Մեզ սպառնում են, ասում են, որ Մառային ցանկացած դեպքում կձերբակալեն», - հայտարարել է փաստաբանը:
Փաստաբանի խոսքերով, պատասխանը նախագահի վարչակազմից պետք է ստացվի մեկ շաբաթից: