Նախազորակոչային ընդհանուր վիճակը բավարար մակարդակում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է Այսօր.ամ-ը:
«Ամառային զորակոչը մեր առաջիկա կարևորագույն միջոցառումն է։ Այն կմեկնարկի հուլիսի 1-ին։ Նախազորակոչային ընդհանուր վիճակը բավարար մակարդակում է։ Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք կարիք ունեն համակարգային լուծման ու արդեն մի շարք գործընթացներ մեկնարկել են», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` այս զորակոչին ևս լինելու է նորամուծություն:
«Այս անգամ հավաքակայան ժամանելուն պես նորակոչիկները կանցնեն բանակային սնունդին։ Այլևս տնից սնունդ բերելու կարիք չի լինի, քանի որ նորակոչիկներին հավաքակայանից մինչև սահման կապահովենք սննդի փաթեթներով», - նշել է Վիգեն Սարգսյանը։