Ավստրալիայում սեռական ոտնձգությունների համար մեղադրանք է առաջադրվել Վատիկանի տնտեսական հարցերով քարտուղարության ղեկավար կարդինալ Ջորջ Փելին, հայտնում է lenta.ru-ն:
Ոստիկանությունում հայտնում են, որ մեղադրանք առաջադրվել է մի քանի հայցերի հիման վրա: 78-ամյա կարդինալը դատարան առջև կկանգնի հուլիսի 18-ին:
Ոստիկանությունը Փելի նկատմամբ հետաքննություն է սկսել անցյալ տարվա հուլիսին: Իրավապահ մարմիններում հայտարարել են, որ նա մասնակցել է անչափահասների բռնաբարմանը: 2015 թվականին նրան մանկապիղծների հանցագործությունները թաքցնելու մեղադրանք են առաջադրել: Կարդինալը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է նաև 1970-90-ականներին:
Փելն Ավստրալիայում ապրել է 2001-2014 թվականներին, իսկ այնուհետև տեղափոխվել է Վատիկան: Վատիկանի գանձապետ կադրինալ Փելը համարվում Է կաթոլիկ եկեղեցու երրորդ պաշտոնատար անձը: