ԱՄՆ-ը իսլամական 6 երկրի քաղաքացիներին վիզա տրամադրելու նոր չափորոշիչներ է սահմանել

10:05     29 հունիսի, 2017

ԱՄՆ վարչակազմն ընդունել է հիմնականում մուսուլմանական բնակչություն ունեցող 6 երկրների(Իրան, Եմեն, Լիբիա, Եմեն, Սիրիա, Սոմալի, Սուդան, Իրաք) քաղաքացիներին վիզա տրամադրելու նոր չափորոշիչներ։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի հուշագիրը։

Նշվում է, որ այդ միջոցառումը նախատեսում է վիզաների տրամադրում համապատասխան հավակնորդներին միայն ԱՄՆ-ում սերտ ընտանեկան կամ գործարար կապերի առկայության դեպքում։ Ընդգծվում է, որ նրանք պետք է ներկայացնեն հաստատում առ այն, որ ԱՄՆ-ում բնակվում են իրենց ծնողները, ամուսինը կամ կինը, չափահաս երեխաները կամ քույրերն ու եղբայրները։ Ավելի հեռավոր բարեկամական կապերն անտեսվում են։


© armedia.am