Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստական ընտանիքում 13 օրական երեխա է մահացել:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Odatv.com» լրատվակայքին, Ջումա անունով նորածին երեխայի մահվան պատճառը սովն է:
Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչելով՝ ընտանիքը մի քանի այլ փախստական ընտանիքի հետ միասին հաստատվել էր Թուրքիայի Յալովա նահանգում՝ կիսավեր փայտաշեն տնակում:
13 օր առաջ ծնված փոքրիկը լրացուցիչ արհեստական սննդի կարիք է ունեցել, սակայն որևէ աշխատանք կամ այլ ֆինանսական աղբյուր չունեցող ընտանիքը չի կարողացել երեխային սննդով ապահովել: Սովից անդադար լացող երեխան հանկարծ երկար ժամանակ լռել է, անհանգստացած մայրը ստուգել է ու տեսել, որ երեխան մահացած է: