Բրիտանական Ռեդինգ քաղաքում ավտոբուսի կողմից կատարված վրաերթի հետո 53-ամյա բրիտանացին անմիջապես ոտքի է կանգնել և մտել գարեջրատուն՝ կարծես ոչինչ չի պատահել:
Տեսահսկման խցիկների կողմից արված տեսագրությունում երևում է, թե ինչպես է կառավարումը կործրած ավտոբուսը հարվածում մայթով ընթացող տղամարդուն։ Հարվածից 6 մետր հեռու շպրտված տղամարդն ակնթարթորեն ոտքի է կանգնել ու մտել մոտակա փաբ։
Ինչպես հաղորդում է Guardian-ը, տեղի ունեցածի հետևանքով տղամարդը միայն քերծվածքներ է ստացել։