Հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ– 2016»–ի մասնակից Իվետա Մուկուչյանը և հայտնի շոումեն և երգիչ Արամ MP3–ն միասին համատեղ նոր նախագիծ են իրականացնում:
«Դաշտերով» նախագծի նպատակն է հայկական ժողովրդական երգերը նոր մեկնաբանությամբ ավելի հասանելի դարձնել երիտասարդների համար։
«Մենք փորձեցինք նոր շունչ տալ հայկական ժողովրդական երգերին, որպեսզի դրանք հնչեն այն վայրերում, որտեղ հավաքվում է երիտասարդությունը, օրինակ` ակումբներում։ Ամբողջ աշխարհում փորձում են ազգայինը պահպանել` նոր մշակումներ անելով, քանի որ նոր սերունդը ժամանակին համընթաց է քայլում։ Կարծում եմ` ալբոմը հաջողված կլինի, քանի որ մենք արդեն շատ մեծ արձագանք ենք ստացել, մանավանդ` սփյուռքահայերից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Արամ MP3–ին:
Սկզբում Արամն ու Իվետան աշխատել են «Դաշտերով» երգի վրա, հետո Արամի մոտ գաղափար է ծնվել մյուս ժողովրդական երգերի ռեմիքսներ էլ ստեղծել։ Նախագծի վրա աշխատել են գրեթե մեկ տարի։
«Ալբոմում ներառվել են հայտնի երգեր` «Հմայակ», «Ղափամա», «Նինո», «Նազան իմ յարը», «Յարմ գորանի», «Ծիրանի ծառ», «Ալ էղնիմ» և այլն։ Ընդհանուր առմամբ` ութ երգ։ Ամեն չորեքշաբթի կամ հինգշաբթի մենք մեկական երգ հրապարակում ենք համացանցում», –նշեց երգիչը։