Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե այդ մթնոլորտը չկա, բանակցային գործընթացում առաջընթաց լինել չի կարող: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է Panorama.am-ը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի ու առաջիկա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցերին, Շավարշ Քոչարյանն ասել է. «Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե այդ մթնոլորտը չկա, չի կարող բանակցային գործընթացում լինել առաջընթաց: Երբ կրակում են, երբ սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ առաջ գնալ»:
Փոխնախարարը նշել է, որ պատահական չեն անընդհատ հնչող հայտարարությունները, որ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ստանձնած պարտավորությունները Ադրբեջանը պետք է կյանքի կոչի:
«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդրային քայլերին»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: