Հնարավոր է՝ Կիևը տուգանվի «Եվրատեսիլի» սկանդալի համար

16:53     29 հունիսի, 2017

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), Կիևին հայտնել է, որ ռուս երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելելով, ուկրաինական իշխանությունները «բավարար չեն համագործակցել» «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչների հետ: Այժմ դրա պատճառով Ուկրաինան կարող է տուգանվել, հաղորդում է BBC-ն:

«Արդյունքում բուն մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը շեղվել է, իսկ «Եվրատեսիլի» հեղինակությունը դրվել է վտանգի տակ» ,- նշվում է «Եվրատեսիլի» կազմակերպիչների հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ կա մտադրություն Ուկրաինայի հանրային հեռուստատեսությանը տուգանել, սակայն տուգանքի չափի մասին դեռ չի խոսվում: Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ այն զգալի կլինի:


© armedia.am