Փարիզի մերձակայքում գտնվող Կրետեյ քաղաքում մեքենա փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի մոտ հավաքված մարդկանց: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Մեքենան բախել է պատին, ինչից հետո ոստիկանները ձերբակալել են վարորդին:
Հաղորդվում է, որ վարորդը հայկական ծագում ունի. նա ցանկացել է վրեժ լուծել Բատակլանի և Ելիսեյան դաշտերի ահաբեկչությունների համար: