Ավարտվեց Grand Chess Tour մրցաշարքի Լյովենի փուլի 2-րդ մրցաշարային օրը նույնպես։ Խաղացվեց 3 տուր։ Լևոն Արոնյանը հաղթեց Վիշվանաթան Անանդին և Վլադիմիր Կրամնիկին, իսկ Յան Նեպոմնյաշչիի դեմ պայքարում պարտվեց, հաղորդում է Chess.am-ը։
6 տուրի արդյունքում Արոնյանը 3 միավորով 6-րդ տեղում է։ 1-ին հորիզոնականում Ուեսլի Սոն է՝ 5 միավորով, 2-3-րդում` Վաշիե-Լագրավն ու Մագնուս Կարլսենը։
Հունիսի 30-ին Grand Chess Tour մրցաշարքի Լյովենի փուլի կայծակնային շախմատի մրցաշարի վերջին մրցաշարային օրն է։ Կխաղացվի ևս 3 տուր։