Իրանական հեռուստաընկերությունը լուսանկար է հրապարակել, որը հաստատում ԻՊ առաջնորդի մահը(ԼՈՒՍԱՆԿԱՐ)

10:23     30 հունիսի, 2017

Իրանական IRIB հեռուստաընկերությունը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը հաստատող լուսանկար:

Հիշեցնենք, հունիսի կեսերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուսական ավիահարվածի արդյունքում ԻՊ 300 զինյալների ոչնչացման մասին: Չհաստատված տվյալներով նրանց մեջ է եղել նաև Բաղդադին:

Բաղդադիի մահվան մասին լուրերը բավականին պարբերաբար են հայտնվում, սակայն դրանցից ոչ մեկ մինչ այժմ չի հաստատվել:


© armedia.am