Իրանական IRIB հեռուստաընկերությունը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը հաստատող լուսանկար:
Հիշեցնենք, հունիսի կեսերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուսական ավիահարվածի արդյունքում ԻՊ 300 զինյալների ոչնչացման մասին: Չհաստատված տվյալներով նրանց մեջ է եղել նաև Բաղդադին:
Բաղդադիի մահվան մասին լուրերը բավականին պարբերաբար են հայտնվում, սակայն դրանցից ոչ մեկ մինչ այժմ չի հաստատվել: