ԱՄՆ-ը 1.4 մլրդ դոլարի զենք կվաճառի Թայվանին

10:50     30 հունիսի, 2017

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Վաշինգտոնը ծրագրում է Թայվանին վաճառել 1.4 մլրդ դոլարի զենք։ Միևնույն ժամանակ Նոյերթն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը «միասնական Չինաստանի» քաղաքականությանը, փոխանցում է Reuters-ը։

«ԱՄՆ-ը Թայվանին պաշտպանական տեխնոլոգիաներ կվաճառի մոտ 15 տարվա ընթացքում»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Պեկինի կողմից քարոզվող «միասնական Չինաստանի» քաղաքականությանը, սակայն մտադիր է նաև կատարել իր պարտավորությունները Թայվանի առջև։


© armedia.am